Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Դավիթ Գարեջին Վրաստան է և վերջ

Դավիթ Գարեջին Վրաստան է և վերջ
03.02.2021 | 22:26

«Դավիթ Գարեջին Վրաստան է». այս կարգախոսով Թբիլիսիի կենտրոնում՝ նախագահական պալատի դիմաց, հավաքվել էին ազգայնական «Վրացական քայլերթ» շարժման աջակիցները։

Ցույցի մասնակիցները իշխանություններից պահանջում էին գործուն քայլեր Ադրբեջանի հետ սահմանային վեճերը՝ նախևառաջ «Դավիթ Գարեջի» վանական համալիրի պատկանելության հարցը լուծելու ուղղությամբ։ Բողոքի ակցիայի մասնակիցներից երկուսը բերման են ենթարկվել ոստիկանության օրինական պահանջները չկատարելու համար։ Վրաց ազգայնականները նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին մեղադրում են դավաճանության մեջ։ Ակտիվիստները պնդում են, որ Ադրբեջանի հետ սահմանային վեճերը սրվեցին Զուրաբիշվիլիի՝ 2019-ի ապրիլին «Դավիթ Գարեջի» այցից հետո։ Այցի ընթացքում նախագահը կոչ էր արել շուտափույթ լուծել Ադրբեջանի հետ սահմանային բոլոր վեճերը։

Դիտվել է՝ 2751

Մեկնաբանություններ